Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները դեռևս փոխհատուցում չե՞ն ստացել (տեսանյութ)

Հասարակություն
poxota2

«Այս պահին քաղաքապետարանի դիմաց հերթական անգամ  իրենց պիկետն են շարունակում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները: Ովքեր պարզապես ցանկանում են, որպեսզի իրենց լսեն: Ես խնդրում եմ հնարավորության սահմաններում խնդրում եմ այսօր կազմակերպել հանդիպում»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը: Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ տեղյակ է խնդրից:  Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ  Զավեն Առաքելյանն ասաց, որ նախկինում հանդիպել են այդ քաղաքացիների հետ ու տվել պարզաբանումներ խնդրի հետ կապված: «Վերջին անգամ  հանդիպումը եղել է մի քանի օր առաջ: Աշխատակազմի քարտուղարի և իրավաբանական վարչության համապատասխան բաժնի պետի մասնակցությամբ և մանրամասն այդ պարզաբանումները ևս տրամադրվել են»,- ընդգծեց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Իսկ իրավական կողմին անդրադառնալով՝ Առաքելյանը հիշեցրեց, որ Հյուսիսային պողոտայի իրացումները եղել են մինչև 2005 թվականը ՀՀ անունից ու կառուցապատողների միջոցների հաշվին: Երևան համայնքը, ձևավորված լինելով 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրությունների հետևանքով, չի հանդիսանում ՀՀ իրավահաջորդը այդ իմաստով և հանդիսանում է միայն 12 թաղային համայնքների իրավահաջորդը: «Եվ մենք չեն կարող որևէ պարտավորություն կրել ինչպես ՀՀ անունից  իրականացվող գործընթացի, այնպես էլ կնքված պայմանագրի կողմ չհանդիսացող Երևան համայքնը ևս չի կարող պարտավորություն կրել այդ պայմանգրային պարտավորությունների նկատմամբ, բնակիչների կարծիքով, ոչ լիարժեք կատարված լինելու մասին»,- շեշտեց իրավաբանական վաչության պետը: Վերջինս հավելեց  նաև, որ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները ստացել են փոխհատուցումներ, և վերջինի չափի վերաբերյալ է խնդիրը:  «Եվ տարբեր ժամանակներում այդ քաղաքացիները դիմել են նաև  դատական պաշտպանության, և գրեթե բոլոր դեպքերով, եթե չեմ սխալվում, ունենք դատական ակտեր: Նաև դատարանի դիրքորոշումը այդ բարձրացված հարցերի վերաբերյալ»,- եզրափակեց Զավեն Առաքելյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը, ի պատասխան Զավեն Առաքելյանին, նշեց, որ այնտեղի բնակիչները  շատ են և գուցե այլ խմբի հետ է հանդիպումը տեղի ունեցել: Ավանեսովն առաջարկեց  գոնե ուղղորդել այդ բնակիչներին, թե ինչ անել այդ հարցում: Քաղաքապետ Մարությանն ասաց, որ նույնիսկ ձայնով գիտի Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին: «Իմիջիայլոց ընդունելություն է եղել քաղաքապետի կողմից, կարող էին գրանցվել և գալ Արցախի փողոցի 8 շենքի բնակիչների նման»,- նշեց  Մարությանը: Վերջինս ասաց նաև, որ այսպիսի իրադրություններին մշտապես ուշադրություն է դարձվում: Քաղաքապետարանն ունի 113 բնակարան, և կարող է տրամադրվել կյանքի ոչ նորմալ պայմաններ ունեցող բնակիչներին, իսկ քանակը չբավականացնելու դեպքում կտրամադրվեն քաղաքապետարանի կողմից վարձակալված բնակարաններ: