Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանի դեռ Հայաստանը «զավթված է» Ռուսաստանի կողմից, ՀՀ-ում լուրջ փոփոխություններ չպետք է սպասել» (տեսանյութ)

Քաղաքականություն
tatev

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կասկածում է, որ նախորդ տարի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կարելի է համարել հեղափոխություն։ Դերասանուհին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ եթե հեղափոխությունից հետո պետական կառույցում որոշակի ճյուղեր կտրուկ փոփոխության չեն ենթարկվում, ապա դժվար է տեղի ունեցածը հեղափոխություն անվանել. «Եթե մինչ հիմա գործում է նույն արդարադատությունը, ապա կարելի է ասել, որ հեղափոխություն դեռևս տեղի չի ունեցել»: «Հայաստանի եվրոպական կուսակցության» համանախագահ Տիգրան Խզմալյանը կարծում է, որ բոլոր հեղափոխությունները բերում են փոփոխություն հասարակական սպասելիքի առումով. «Զգո՞ւմ են արդյոք մարդիկ իրենց կյանքն ավելի արդար: Ինչպիսին «հեղափոխությունն է», այդպիսինն էլ արդարադատությունն է»: Խզմալյանի խոսքով՝ քանի դեռ Հայաստանը «զավթված է» Ռուսաստանի կողմից, Հայաստանում լուրջ փոփոխություններ չպետք է սպասել։