Մանկական ուռուցքաբանները հավաքվել են Երեւանում
Երեւանում մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որին մասնակցելու նպատակով, ավելի քան 40 երկրներից պատվիրակություններ են ժամանել Հայաստան: Գիտաժողովը անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Աշխարհի բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկները, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում, կարժանանան ԵՊԲՀ ոսկե մեդալի և բուհի պատվավոր դոկտորի կոչման: