Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մառախուղ, ձյուն, դժվարանցելի ճանապարհներ

Հասարակություն
roads-1

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանպարհը բաց է։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում գտնվող  ճանապարհներին՝  Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Այս մասին հայտնում է  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայությունը։