Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չկա սփյուռքահայ, որ համախմբված չլինի հայոց եկեղեցու շուրջ. Լիլիթ Մակարյան (տեսանյութ)

Հասարակություն
sergey

«Մեր սփյուռքի զանազան անձերը իրենց եղած երկրներու մեջ քաղաքական որոշումներուն խոսք ունին, իրենց ազդեցությունը ունին»,- նշում է Հրաչյա Գույումջյանը: Գույումջյանը հարցադրում է անում, թե ինչու Հայաստանի մեջ չի կարող քաղաքական ազդեցություն ունենալ և  դա հենց ցույց է տալիս, որ Սփյուռքը միակամ չէ քաղաքական գործընթացներում: Մամուլի մասին անդրադարձում՝ Գույումջյանն ասաց, որ Սփյուռքի մամուլը պետք է զինացից լինի Հայաստանի մամուլին: Բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դանիելյանը նշում է, որ Հայաստանում չհաջողվեց գոնե արևմտհայերենի թեքումով դպրոց բացել: «Սփյուռքը հավասար ներուժ ճանաչելու խնդիր մենք այդպես էլ չունեցանք»,- ընդգծում է բանասերը: Լիլիթ Մակարյանը կարևորեց հայոց եկեղեցու դերը սփյուռքահայության կյանքում: «Չկա սփյուռքահայ, որ համախմբված չլինի հայոց եկեղեցու շուրջ»,- ընդգծում է նա: Սակայն Մակարյանին անհանգստացնում է այն պարագան, որ եկեղեցու շուրջ ոտնձգություններ են կատարվում և հայ մտավորականությունը ձայն չի հանում, որ պետք է աջակից լինի եկեղեցուն: Գրող, հրապարակախոս Հակոբ Հարությունի կարծիքով դասական սփյուռքը արևմտահայ մշակույթի կրողն է և  Սփյուռքի գլխավոր գործառույթըը ազգային հիշողությունը պահպանելն է: «Նիկոլ Փաշինյանը գնաց Ֆրանսիա Առաջին աշխարհամարտի ավարտի կապակցությամբ:  Երկու օրվա մեջ մի անգամ չասեց, որ ախր հայ զինվորները աշխարհամարտում ոչ թե 10 հազար են եղել, 100 հազար են եղել, մի քանի 100 հազար զինվորներ են եղել տարբեր ճակատներում»,- ազգային հիշողության պահպանման խնդրի վերաբերյալ պարզաբանում է տալիս գրողը: