Ծիծաղելի է, որ պետությունը սփյուռքի նախարարության վրա ծախսում է ընդամենը բյուջեի 0,1 տոկոսը. Վարդան Մարաշլյան (տեսանյութ)
«Որպեսզի նման որոշում կայացվի, պետք է հասկանալ՝ նոր ռազմավարությունը ինչպիսին է»,- ասում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար, սփյուռքի նախկին փոխնախարար Վարդան Մարաշլյանը՝ անդրադառնալով սփյուռքի նախարության հնարավոր լուծարման մասին: Նոր համագործակցության ձևաչափի համար Մարաշլյանը նշում է, որ պետք է մշակել նոր հայեցակարգ, որին պետք է մասնակցի Սփյուռքը: Անհրաժեշտության պարագայում, նրա խոսքով, միգուցե պետք է անցկացնել համահայկական համաժողով, որպեսզի քննարկվի Սփյուռք-Հայաստան հարաբերությունների ապագան: Մարաշլյանին հետաքրքիր է, թե ինչպես է չափվում նախարարության արդյունավետությունը և ծիծաղելի է այն հանգամանքը, որ պետությունը սփյուռքի նախարարության վրա ծախսում է ընդամենը բյուջեի 0,1 տոկոսը: «Իմ խորին համոզմամբ նախարարը կամ ղեկավարը, փոխնախարարները, այսինքն՝ հիմնական թոփ մենեջմենթի մասը պետք է գոնե կիսով բաղկացած լինի, եթե ոչ սփկուռքահայերից, ապա՝ հայրենանդարձներից: Որոնք հասկանում են Սփյուռքը, այնտեղից են եկել և ունեն հարաբերություններ և կարող են ավելի ոչ պակաս էֆեկտիվ հարաբերություններ ձևավորել տարբեր համայնքների հետ»: