Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացումը նախատեսում էր անկախ քաղաքականություն մշակող մարմնի գոյություն. Պատմաբան (տեսանյութ)

Հասարակություն
Arman-Yeghia

«Քոչարյանի օրոք սկսվեցին Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներ: Եվ սկսվեց քննարկվել մի ձևաչափ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգող կառույցը»,- ասում է պատմական գիտությունների դոկտոր, պատմաբան Արման Եղիազարյանը: Պատմաբանի փոխանցմամբ առաջին խորհրդաժողովից հետո բացվեց «Հայրենիք-Սփյուռք» հարաբերությունների կոմիտե, որը հետո 2003-ին դարձավ գործակալություն, իսկ 2006-ին՝ պետական կոմիտե: 2008 թվականին նախարարության ստեղծումը, նրա խոսքով, պայմանավորված էր, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների որակի բարձրացման հետ անհրաժեշտություն առաջացավ նաև բարձրացնելու պետական գերատեսչության մակարդակը։  «Էնպես որ պետք է հաշվի առնենք, որ զուգահեռաբար քննարկվել է Հայրենիք-Սփյուռք համակարգող մարմնի գոյության հարց և պետական գերատեսչության հարց։ Եվ որպես կանոն շեշտադրում արվել է պետական գերատեսչության վրա, որ էվոլյուցիոն, բնաշրջական տրամաբանությամբ եթե դատենք, ապա զարգացումների հետևանք էր և ոչ թե հենց էնպես իրավիճակային լուծում», - շեշտեց պատմաբանը։ Նա նշում է նաև այն հանգամանքը, որ հայերը առաջիններից մեկն են, որ դարաշրջանի տրամաբանությանը համահունչ բացեցին սփյուռքի նախարարություն, և հիմա կատարվում է հետ քայլ: «Նախարարությունը դադարում է գոյություն ունենալուց՝ ասելով, որ պետք է ավելի արդյունավետ դարձնել հայրենիք-սփյուռք կապերը: Ժամանակը կանցնի, և կերևա արդյունավետությունը: Բայց բոլոր դեպքերում պետական մարմնի ստեղծումը կարծես միջազգային ինչ-որ տենդենցի նման մի բան էր: Վրացիները, որ նորմալ սփյուռք չունեին, նախարարություն բացեցին, Թուրքիան ունի վարչություն, որը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի սփյուռքի նախարարությունը: Հունգարները բարձր մակարդակի բարձրացրեցին՝ մինչև պետքարտուղարի մակարդակի հայրենիք-սփկուռք կապերի համակարգում և այդպես շարունակ»,- եզրափակեց նա: