Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ՖԱԼ-ի գավաթի առաջին խաղում

Սպորտ
a1pyunik-1

Երեւանի «Փյունիկը» ոչ-ոքիով մեկնարկեց Կիպրոսում անցկացվող Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկությունը: Մեր թիմը 1-ին տուրի խաղում ուժերը չափեց «Մուրոմի» հետ: Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց «Փյունիկի» հարձակվող Ալիկ Առաքելյանը: Մրցակիցը պարտությունից խուսափեց 79-րդ րոպեին Վիկտոր Կարպուխինի խփած գոլի շնորհիվ: Հանդիպմանը ներկա էր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ով միաժամանակ աշխատում է «Փյունիկի» ակումբի համակարգում:    Գավաթի խաղարկության 2-րդ տուրում «Փյունիկը» կմրցի Սարանսկի «Մորդովիայի» հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11-ին: Մեր թիմի երրորդ մրցակիցը կլինի Վոլգոգրադի «Ռոտորը», որի հետ խաղը նախատեսված է փետրվարի 14-ին: