A
A
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակով մեկնարկեց Իրանի մրցաշարում
Իրանում մեկնարկել է շախմատի Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 13 երկրների 126 շախմատիստ: Մասնակիցների թվում են նաեւ Հայաստանի 10 պատվիրակ: Առաջին տուրում մեր մասնակիցներից հաղթանակ տոնեցին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և պատանի շախմատիստ Արեգ Շմավոնյանը: Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը եւ Գեւորգ Հարությունյանը իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Այսօր տեղի կունենան միանգամից երկու՝ 2-րդ եւ 3-րդ տուրերի պարտիաները: