Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ եկեղեցու պատմության առարկան չպետք է գնահատվի (տեսանյութ)

Հասարակություն
Anahit-Baxshyan

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին մտահոգում է Հայաստանի դպրոցներում հայ եկեղեցու պատմություն առարակայի շուրջ ստեղծված աղմուկը: Բախշյանը կարծում է, որ առարկան պետք է առանձին դասաժամով մատուցվի, սակայն պետք է ենթարկվի բարեփոխումների. «Այսօր գործող չափորոշիչները շատ հստակ են կարգավորում այդ առարկայի ուղերձները: Ուզում եմ ասել, թե երբ որոշվեց, որ պետք է դասավանդվի հայ եկեղեցու պատմություն առարկան: 2004թ. Գարեգին Բ-ի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջեւ հուշագիր ստորագրվեց, որից հետո առարկան մտավ դպրոց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բախշյանը: Կրթության փորձագետը կարծում է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան չպետք է գնահատվի, ինչպես նաեւ մի շարք այլ առարկաներ: «Հանրակրթության չափորոշիչները պետք է վերանայել, որի հիման վրա պետք է գրվեն առարկայական ծրագրեր: Հայ եկեղեցու պատմություն առարկան պետք է մասնագետները դասավանդեն, եթե դասղեկը չի տիրապետում, մասնագետ չէ, ապա պետք է հրավիրի մասնագետի»: