Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու լիազորությունը վարչապետինը չէր. Վլ. Կարապետյան. Առավոտ

Հասարակություն
Vladimir-Karapetyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի մեկնաբանում իրավապաշտպանների գնահատականները, թե Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ներում չշնորհեցին ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ժողովրդի ճնշմամբ ու քաղաքական հաշվարկներից ելնելով: «Այդ հարցերի լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է, չեմ կարող մեկնաբանել կամ լրացուցիչ տեղեկություններ տալ խնդրի վերաբերյալ: Օրենքը հստակ սահմանում է, լիազոր մարմինը արդարադատության նախարարությունն է, զանգեք այնտեղ»,- Aravot.am-ին ասաց Վլադիմիր Կարապետյանը: ՀՀ «Ներման մասին» օրենքով ու Սահմանադրության համաձայն ներում շնորհում են վարչապետն ու նախագահը: Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ներում շնորհելու առաջարկությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին: Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, և վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում Հանրապետության նախագահին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Հիշեցնենք, որ նախօրեին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադարձել էր ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դիմումը մերժելուն: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով ՝