Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 9 շախմատիստ կմասնակցի Ֆաջրի գավաթի խաղարկությանը

Սպորտ
sport-chess-1.02.

Փետրվարի 5-11-ը Իրանում տեղի կունենա շախմատի Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարում արդեն գրանցվել են 15 երկրների 100 շախմատիստ, այդ թվում 18 գրոսմայստեր: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի 9 շախմատիստներ՝ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Գեւորգ Հարությունյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ինչպես նաեւ պատանի շախմատիստներ Հայկ Երիցյանը, Արեգ Շմավոնյանը, Աննա Խաչատրյանը եւ Վերոնիկա Խաչատրյանը: