Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղբի կառավարմանն ուղղված հուշագիր է կնքվել (տեսանյութ)

Հասարակություն
nkar

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքվեց հուշագիր։ Հուշագրի գլխավոր նպատակը քաղաքացիների շրջանում աղբի կառավարմանն ուղղված խնդիրների մասին տեղեկացվածության զարգացումը և աղբի տեսակավորման մշակույթի խթանումն է։ Համագործակցության համաձայն՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Երևան և Թալին քաղաքներին տրամադրեց պլաստիկ շշերի տեսակավորման աղբամաններ: Աղբամանների մի մասը կտեղադրվի Երեւանի կենտրոնական այգիներից մեկում, իսկ մյուս մասը՝ Թալինում: «Ուրախ ենք, որ այսօր հուշագիր ենք ստորագրում մեր գործընկեր «Կոկա-Կոլա» կազմակերպության հետ: Ուզում եմ նշել, որ սա սկիզբը չէ. մենք ունենք լավ փորձ, մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման համագործակցության բնագավառներում: Այս պահին շարունակվում է պլաստիկի դեմ պայքարի շրջանակներում, և կազմակերպության հետ մեր համագործակցությունը կընդլայնվի, ինչպես նաև դա խթան կլինի մասնավոր կազմակերպություններին և բիզնեսի ներկայացուցիչներին առավել ինտենսիվորեն ներգրավվել բնապահպանական խնդիրների լուծման գործում»,- ընդգծեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկն ի պատասխան նշեց, որ ուրախ ու հպարտ է համագործակցության շարունակականության համար, և բացի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտից այժմ շատ ավելի կարևոր մի գործ է ձեռնարկվել, որը հենց միտված է պլաստիկների արգելմանը, ինչպես նաև՝ թափոնների վերամշակմանը: «Մենք մեր առջև դրել ենք մի մեծ խնդիր, որ մինչև 2030 թվականը կարողանանք վերամշակել մեր յուրաքանչյուր արտադրանքը, այսինքն՝ ամեն մի պլաստիկ կվերամշակվի մինչև 2030 թվականը, մոտավորապես 90 տոկոս վերամշակման կհասնենք: Ինչպես նաև շատ կարևոր հանգամանք է այն փաստը, որ պետք է մարդկանց մեջ փոխել նաև մտածողությունը:  Այսինքն՝ եթե մենք հասկանանք, որ յուրաքանչյուր փաթեթ, յուրաքանչյուր պլաստիկ աղբ, որ մենք նետում ենք, կարող է վերամշակվել  և ծառայել մեկ այլ նպատակի, պետք է կարևորվի»,- շեշտեց ընկերության տնօրենը: