Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 10-րդն է աշխարհում

Սպորտ
a1fide

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարկել է համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը:   Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը 2767 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Նա պահպանել է իր դիրքն անցած ամսվա համեմատ: Մեր շախմատիստ Գաբրիել Սարգսյանը՝ 53-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը 91-րդ տեղում է:   ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակը 2845 միավորով վստահ գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): Նրան հաջորդում է փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ)՝ 2828: Լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դին Լիժենը՝ 2812: