Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտզալ. Հայաստանը պարտվեց նաեւ Բելգիային

Սպորտ
a1futzal-31.01.

Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի 2-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը 2:6 հաշվով պարտվեց Բելգիայի ազգային թիմին: Մեր հավաքականից գոլերը խփեցին Հակոբ Ուզունյանն ու Էդվարդ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվել էր Շվեդիայի ընտրանուն: Վերջին՝ 3-րդ տուրում, մեր ֆուտբոլիստները կհանդիպեն Մալթայի ազգային թիմի հետ: Խաղը կկայանա փետրվարի 2-ին: