Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը իրավունք չունի բարձր աշխատավարձ առաջարկել

Սպորտ
sport-grosmajster

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ Գաբրիել Ղազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերական դպրոցի ֆինանսավորման դադարեցման հարցին: «Այդ դպրոցն աշխատում էր նախկին «Միկա» մարզահամալիրի ներքո, որը պատկանում էր Պետեկամուտներին: Այդ հիմնարկը կարողանում էր ապահովել մարզիչների աշխատավարձային ֆոնդը: Քանի որ այդ կառույցն այժմ պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, մենք չենք կարող աշխատավարձի նույն չափն առաջարկել մեր գրոսմայստերներին: Դա իրավունքի դաշտից դուրս է: Մենք այդ հաստիքները տեղափոխել ենք նախարարության ենթակայության տակ գտնվող շախմատի դպրոց, սակայն չեմ կարծում, որ գրոսմայստերները կհամաձայնեն մեր առաջարկած աշխատավարձի չափի հետ», - նշեց Գաբրիել Ղազարյանը: