Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի ավագանու «Լույս»խմբակցությունը կողմ լինելով դեմ քվեարկեց (տեսանյութ)

Հասարակություն
LYFXbe3ivjM

Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյաննը որպես հիմնական զեկուցող այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը փոփոխությունների ենթարկելու» նախագիծը: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով, նախկինում՝ ֆինանսավարկային հանձնաժողովը եզրակացություն տվեց, որ երեք ամսվա ընթացքում պետք է ներկայացվի հաստիքացուցակի հետ կապված օպտիմալացումը, բայց քաղաքապետարանը կարծես հակառակն արեց:  «Ինչպես նախկինում, հիմա էլ բովանդակության հետ համաձայն ենք, բայց մենք կողմ չենք քվեարկելու, քանի որ եթե պետք է սկսեին այս գործընթացը, ապա պետք է սկսեինք օպտիմալացումից»,-ասաց Խաժակյանը: Զեկուցող Սարգսյանը  պատասխանեց, որ խոշոր պլանով բյուջեում փոփոխություն չի ապահովում, օպտիմալացման արդյունքում ավելի շատ տնտեսում ենք ունենում, քան ծախսերն են»: Տեղեկացվեց նաեւ, որ  40 աշխատող կրճատվում է, իսկ տասը աշխատակից՝ ավելանում: Խաժակյանի խոսքով՝  տեղեկանքում հստակ պետք է նշվեն բյուջեի փոփոխությունները:  Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 47 անդամ, երեքը՝ դեմ,  ձեռնպահ՝ հինգ: