Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոնվում է տուն չվերադարձած 25-ամյա հղի կինը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
0-4

Ոստիկանության Արմավիրի բաժնի հաղորդմամբ 2019թ. հունվարի 23-ին Անահիտ Գառնիկի Դավթյանը (ծնվ.18.02.1993թ.Արմավիրի մարզ,գ.Նոր Արմավիր) տանից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել: Ա.Դավթյանն ունի նկատելի հղիություն, գտնվում է դեպրեսիվ և նյարդահոգեբանական լարված վիճակում: Ոստիկանությունը Անահիտ Դավթյանի մասին տեղեկություն ունեցողներին հորդորում է զանգահարել 1-02 կամ 010-59-06-42, 0237-2-21-02 հեռախոսահամարներով: Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիր ԲԿ-ի ծննդատան բաժնի հերթապահ քույր Լուիզա Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Անահիտ Դավթյանը մի քանի օր առաջ գնացել է ստուգման՝ պարզելու, թե արդյոք պտուղը կենդանի է։ Հղիության ընթացքն, ըստ բուժքրոջ, եղել է նորմալ։