Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկոս Պիզելին վիրահատվել է Բրազիլիայում

Սպորտ
a1markos

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին բարեհաջող վիրահատության է ենթարկվել: Այդ մասին տեղեկացնում է «Ակտոբե» ղազախական ակումբը: Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել անցած տարվա հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան - Մակեդոնիա (4:0) խաղում՝ կտրելով խաչաձեւ կապանները: Ինչպես հայտնում է աղբյուրը, Մարկոս Պիզելին վիրահատվել է Սան Պաուլոյի հիվանդանոցներից մեկում: Վաղվանից նա կսկսի վերականգնողական աշխատանքները: Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի լիարժեք ապաքինվելու համար: Նշենք, որ Մարկոս Պիզելին Հայաստանի ֆուտբոլիս ֆեդերացիայի հարցման արդյունքներով ճանաչվել է Հայաստանի 2018թ լավագույն ֆուտբոլիստ: