Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատաշենի անցակետից դուրս բերել փոխադրամիջոցները. ՀՀ ԱԱԾ կոչը

Պաշտոնական
bagratashen

Կոչ քաղաքացիներին Հարգելի քաղաքացիներ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն»  անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը,  անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն Նշենք, որ Բագրատաշենի մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող ներմուծողները բացել են մաքսակետի մուտքն ու ելքը այն բանից հետո, երբ իրենց է այցելել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։