Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտության տունն ավիրողը գրագողությունն է. ակադեմիկոս (տեսանյութ)

Հասարակություն
bok

Բարձրագույն որակավորման կոմիտեն  բավական վճռական քայլեր արեց, որոնց մեծ մասը  ողջունում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ հոգեբանի՝ ԲՈԿ-ը  շատ ուժեղ պայքար սկսեց գրագողության դեմ, գիտությունը մեռած էր, արտագրում, պաշտպանում էին: Հոգեբանը, ԲՈԿ-ի համար  ճակատագրական  է համարում մասնագիտական խորհրդի նախագահի նշանակումը. «Այստեղ նշանակել է գրագող մարդու, այսինքն՝ մի գիտնականի, որի գրագողությունը հենց ինքն է հաստատել՝ հատուկ գրությամբ: Մասնագիտական խորհրդի նախագահը պետք է տվյալ որոլորտի ամենահեղինակավոր մասնագետը լինի, հարգանքի արժանի»: Ակադեմիկոս Պավել Ավետիսյանը համակարծիք է հոգեբանի հետ. «Գիտության, այսպես ասած՝ տունն ավիրողը գրագողությունն է: Շատ կարեւոր է հիմա այնպիսի  գործունեություն վարել՝ կլինի  հոդված, ատենախոսություն, գիրք, այդ ամբողջը գիտական հետազոտության արդյունք լինի  եւ համապատասխանի ինչ-ինչ չափանիշների»: Ակադեմիկոսը վստահ է, որ գրագողության հետ խնդիրները  առաջին հերթին լուծել  պետք է գրախոսություններով. «Ցանկացած աշխատանք պետք է գրախոսվի եւ այնտեղ մենք ցույց տանք՝ ինչն է լավ, ինչը վատ, որտեղ է գրագողությունը: Անպայմանորեն գիտական հանրության մեջ այս կամ այն աշխատանքը արժեւորելու համար անհրաժեշտ է այդ աշխատանքները գրախոսել, դա մեզ մոտ միշտ ձեւական բնույթ է կրել»,-ասաց ակադեմիկոսը: