A
A
Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումները՝ ընդգծելով առանցքային ուղղություններով հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին, ինչպես նաև առանձնակի ընդգծվել հիմնադրամի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման նախագծերում: