A
A
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան գործընթացին։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ» և հայտնել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին։
Էրդողանը պնդել է, որ տարածաշրջանում «արդար և կայուն խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ տարածաշրջանային այլ երկրների համար։
https://www.ermenihaber.am/