Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Հասարակություն
87239_b

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հունվարի 14–ին, որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած՝ դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։ Տեղեկությունը լրագրողներին հաղորդեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Ավելի վաղ «Ա1+»-ը հաղորդել էր, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել։