Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես նարկոման չեմ. դատապարտյալ

Հասարակություն
bant

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ  Եղիշե Գեւորգյանը պատրաստ է  ինքնասպանության  հերթական փորձն անել, եթե չլուծվի  դեղորայքի հարցը: Օգտվելով իր հեռախոսազանգի իրավունքից՝ նա  «Ա1+»-ին հայտնեց, որ  քրեակատարողական հիմնարկում չեն տրամադրվում  հոգեմետ դեղերը, ինչը համարում է  խոշտանգում իր նկատմամբ։  «Ես նարկոման չեմ, ես դրա կարիքն ունեմ»,-  ասաց նա։  Իր նկատմամբ ուշադրություն գրավելու համար՝ նա նույնիսկ  դեկտեմբերին  ինքնասպանության երկու փորձ է արել, հացադուլ սկսել։ Նա 2-րդ խմբի հաշմանդամություն ունի եւ տեղաշարժվում է սայլակով։ ՔԿԾ  Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ  Եղիշե Գեւորգյանը ՔԿՀ բժիշկների հսկողության տակ է. «Եղիշե Գեւորգյանն իր հոգեմետ դեղերի ամբողջ կուրսը ստացել վերջացրել է: Այս պահին նա դրանք չի ստանում, քանի որ բժիշկների կողմից ցուցում չկա»:  Իսկ Եղիշե Գեւորգյանը՝ պնդում է, որ ինքը այդ դեղորայքի անհրաժեշտությունը շատ ունի։