A
A
Եվրոպայի չեմպիոնը համալրել է «Արարատ-Արմենիայի» կազմը
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչի հետ։ Այդ մասին հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը: 24-ամյա դարպասապահը նախկինում հանդես է եկել սերբական «Նովի Սադ», «Բեոգրադ», «Դինամո Պանցեւո», նորվեգակական «Սարպսբորգ-08» ակումբներում: Նրա վերջին թիմը եղել է «Վոժդովացը»: Ստեֆան Չուպիչը եղել է Սերբիայի տարբեր տարիքային հավաքականների անդամ: Այդ երկրի պատանեկան հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների չեմպիոն: