Բացել լրահոսը Փակել լրահոսը
218f06013cf40ebb377c1dd90df2e88f
A A
Քաղաքականություն

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է ԱՄՆ ղեկավար Թոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

«Քիչ առաջ խոսեցինք նախագահ Թրամփի հետ։ Կարևոր զրույց էր, և հասցրինք քննարկել շատ հարցեր։ Պայմանավորվեցինք հանդիպել Նյու Յորքում, և այդ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Դիվանագիտական դինամիկա կա։

Շնորհակալություն հայտնեցի Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Կիև այցի համար․ տղաները տեսան իրավիճակն Ուկրաինայում։ Խաղաղության ուղին թիվ մեկ առաջնահերթությունն է։

Կան գաղափարներ դեէսկալացիոն քայլերի և անվտանգության հիմնարար հարցերի վերաբերյալ՝ էներգետիկ, պարենային անվտանգության, մարդկանց կյանքի պաշտպանության։ Աշխատում ենք ամերիկյան թիմի հետ և պատրաստ ենք իսկապես լուրջ քայլերի։

Շնորհակալություն հայտնեցի Ամերիկայի նախագահին՝ Լինդսի Գրեհեմի օրենքը ստորագրելու համար։ Մենք բոլորս համաձայն ենք՝ խաղաղությունը պետք է լինի։ Շնորհակալություն բոլորին, ովքեր Ուկրաինայի կողքին են։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են»,- գրել է Զելենսկին։