Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատի առաջնության մասնակիցների վերջնական կազմը հայտնի է (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-11.01.

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն այսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց 2019թ առաջնությունների բացման արարողությունը: Ինչպես եւ անցած տարի, մրցումներին կմասնակցեն 10-ական մարզիկ–մարզուհի: Առաջնությունները կանցկացվեն առանց ընդմիջման եւ կավարտվեն հունվարի 21-ին: Հայաստանի չեմպիոնները կընդգրկվեն ազգային հավաքականներում: Այսօր կայացած վիճակահանության արդյունքներով հայտնի դարձան բոլոր տուրերի զույգերը: Առաջին տուրում կկայանան հետեւյալ հանդիպումները. Տղամարդկանց առաջնություն Ռոբերտ Հովհաննիսյան - Սամվել Տեր-Սահակյան Զավեն Անդրիասյան - Տիգրան Հարությունյան Արման Փաշիկյան – Հայկ Մարտիրոսյան Մանուէլ  Պետրոսյան - Արամ Հակոբյան Շանթ Սարգսյան - Տիգրան  Լ. Պետրոսյան   Կանանց առաջնություն Սուսաննա Գաբոյան - Մարիա Կուրսովա Սիրանուշ Ղուկասյան - Մարիամ Ավետիսյան Արփինե Գրիգորյան - Աննա Խաչատրյան Աստղիկ Հակոբյան - Մարիա  Գեւորգյան Անահիտ Մկրտչյան - Մարիամ Մկրտչյան Առաջին տուրի հանդիպումները կսկսվեն հունվարի 12–ին, ժամը 15:00–ին: