Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» վերսկսեց մարզումները

Սպորտ
sport-alashkert-11.01.

Այսօր Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատար Երեւանի «Ալաշկերտը» ձմեռային արձակուրդից հետո վերսկսեց մարզումները: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, այսօր «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած պարապմունքին մասնակցել են հայաստանցի ֆուտբոլիստները: Արդեն վաղը թիմին կմիանան բոլոր արտասահմանցի ֆուտբոլիստները: Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը Երեւանում կմարզվի մինչեւ հունվարի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնի Անթալիա, որտեղ մինչեւ փետրվարի 6-ը կանցկացնի առաջին արտասահմանյան հավաքը: Անթալիայում առաջին հավաքի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ: Հունվարի 30-ին «Ալաշկերտը» կհանդիպի Չեխիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլին»: Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» եւս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են արդեն 6 ստուգողական հանդիպում: