Վատիկանը ցանկանում է մասնակցել օլիմպիական խաղերին
Առաջիկայում օլիմպիական խաղերին հնարավոև է մասնակցեն նաեւ քահանաներն ու վանականները: Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, Վատիկանը Իտալիայի օլիմպիական կոմիտեի հետ համատեղ պատրաստվում է ստեղծել Սպորտային ֆեդերացիա, որը կհամակարգի քաղաք-պետության մարզական կյանքը: «Մենք ցանկանում ենք Վատիկանի դրոշը տեսնել օլիմպիական խաղերի մասնակից երկրների դրոշների թվում», - այդ կապակցությամբ հայտարարել է Հռոմի պապի խորհրդական Մելկոր Սանչես դե Տոկա Ալմեյդան: Ներկայումս Վատիկանում սպորտով զբաղվում են 60 քահանաներ, վանականներ եւ շվեյցարացի գվարդիականներ: Ամենաերիտասարդը մարզիկը 19 տարեկան է, իսկ տարեցը՝ 62: Առաջին միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Վատիկանի մարզիկները, կլինի Միգել Սանչեսի հուշամրցաշարը, որի ժամանակ աթլետները կպայքարեն 10 կմ վազքում: