A
A
Լեւոն Արոնյանը նոր մրցաշրջանը կսկսի Ջիբրալթարում
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նոր մրցաշրջանը կսկսի Ջիբրալթարում անցկացվող International Chess Festival փառատոնի Masters մրցաշարով: Այս տարի այդ մրցումներում հանդես կգան 55 երկրների 244 շախմատիստ, այդ թվում 120 գրոսմայստեր: Լեւոն Արոնյանից բացի Հայաստանից հանդես կգան նաեւ Հրանտ Մելքումյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Մասնակիցների թվում են մեր հայրենակիցներ, ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը եւ ռուսասատանցի գրոսմայստեր Կարինա Համբարձումովան: Մրցաշարը տեղի կունենա հունվարի 21-31-ը եւ կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Այստեղ մրցանակային են 1-15-րդ տեղերը, որոնք պարգեւատրվում են 25 հազարից մինչեւ 1000 ֆունտ սթեռլինգ: