Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբիշներ Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն չեն հրավիրվել հավաքական

Սպորտ
sport-borba

Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն արդեն սկսել են նախապատրաստվել մրցաշրջան-2019-ին: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը: «Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները հունվարի 7-20-ը ուսհավաք կանցկացնեն Ծաղկաձորում: Դրանից հետո մեծահասակները հավաքը կշարունակեն Երեւանում, մինչեւ ամսի 27-ը, իսկ փետրվարի 7-10-ը կմասնակցեն Իրանում անցկացվող Թաղտիի գավաթի խաղարկությանը»: Ինչպես նշեց մեր ըմբշամարտի պատասխանատուն, հավաքականի կազմը համալրել են երկու երիտասարդ ընբիշներ: Նրանք են 61կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65կգ քաշային Վազգեն Թեւանյանը, որոնք այսուհետ առաջին համարի տակ են հանդես գալու: Իսկ ահա մեր երկու «լեգեոնականները»՝ Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն, չեն մասնակցում ծաղկաձորյան հավաքին, քանի որ առաջինը լավ մարզավիճակում չէ, իսկ երկրորդը քաշի հետ կապված խնդիրներ ունի: Հետագայում, եթե նրանց հաջողվի լավ մարզավիճակ ձեռք բերել և հաջող հանդես գալ միջազգային մրցաշարերում, ապա հնարավոր է կրկին հրավիրվեն հավաքական, հակառակ դեպքում թիմի գլխավոր մարզիչը կհրաժարվի նրանց ծառայություններից: