Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք կար տոներին. Վերնիսաժի վաճառական (տեսանյութ)

Հասարակություն
vernsiaj.-nkarr

Թեև Ամանորից հետո սովորաբար մարդկանց գրպանների պարունակությունը դատարկվում է, այնուամենայնիվ Վերնիսաժի առևտրականները  2019 թվականի առաջին շաբաթվա վաճառքից գոհ են: Տարատեսակ քարերից զարդեր ու հուշանվերներ վաճառող Արմեն Ղազարյանը նշեց, որ նոր տարին խոստումնալից էր,  այ, եթե այդպես շարունակվի հետո էլ, ապա ամեն բան կընկնի իր տեղը։ «Չնայած նոյեմբերին և դեկտեմբերին այնքան էլ լավ չէր առևտուրը, բայց տարվա սկզբի համար հիմա շատ լավ է»: Տարեսկզբին վաճառականի մոտ հաճախորդները հիմնականում եղել են  սլավոնացի զբոսաշրջիկները, որոնցից նա գոհ է մնացել է: Ասում է՝  զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրել է ձեռքի աշխատանքները: «Նախընտրում են բնական քարերից պատրաստված զարդերը, գներն էլ հարմար են, սկսած 1500-2000 դրամից: Մեկ այլ վաճառական՝ Հակոբ Սարգսյանը, որը զբաղվում է  հնաոճ սպասքի առևտրով, ընդգծեց, որ  դեռ տարեվերջին  առևտուրը լավ է եղել: «Դեկտեմբերի 30-ից սկսած լավ շարժ կար, ռուսական տուրիզմի մեծ հոսք կար, նաև Բելառուսի, Արաբական  Միացյալ Էմիրություններից  են հաճախորդներ եղել»:  Ըստ Հակոբ Սարգսյանի՝ զբոսաշրջիկներին շատ է դուր գալիս հայկական խորհրդանիշերով իրերը, հատկապես հայկական տարազի նախշերով կարվածները:  Զբոսաշրջիկները գերադասում են նաև արծաթյա զարդեր, որովհետև  դրանք մատչելի են: Հնաոճ իրերը նույնպես հետաքրքրում է նրանց: «Ինձ մոտ շատ է  վաճառվել մոմակալները, երևի թե կապված էր նոր տարվա հետ, նաև ծաղկամաններ, լատունից ու բրոնզից տարբեր իրեր: Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ»: Հայկական մոտիվներով ապրանք վաճառող Կարինե Բագրատյանը դժգոհ է  2018 թ. դեկտեմբերի առևտրից, փոխարենը գոհ է տարեսկզբի վաճառքից։  «Հունվարի 4-ից եմ սկսել,  ոչինչ, հիմնականում ռուսներն են առևտուր անողները, որոնց հետաքրքրում են մագնիսներ, պայուսակներ,  բատիկաներ: Ֆիլիպինցիներ ու հնդիկներ էլ են գալիս, բայց իրենց մոտ առևտուրը այդքան էլ լավ չէ»: