Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Իտալիայում եւ 1000 եվրո վաստակեց

Սպորտ
a1chess-ter-sahakyan

Հայաստանի շախմատիստներ Զավեն Անրիասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաջող հանդես եկան Իտալիայում անցկացվող Vergani Cup մրցաշարում: Նախ անցկացվեց դասական շախմատի օփեն մրցաշար: Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, միանձյա գրավեց առաջին տեղը եւ արժանացավ գլխավոր մրցանակին: Զավեն Անրիասյանը 5,5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Նրանք համապատասխանաբար ստացան 1000 և 150 եվրո։ Կայծակնայի շախմատի մրցաշարում՝ բլիցում, հաջող հանդես եկավ Զավեն Անդրիասյանը, որը 6 տուրում վաստակեց 4,5 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Նա դրա համար ստացավ 200 եվրո պարգեւավճար: Սամվել Տեր-Սահակյանն այս մրցաշարում զբաղեցրեց 21-րդ տեղը՝ վաստակելով 3 միավոր: Հավելենք, որ բլիցին մասնակցեց նաեւ մեր 16-ամյա շախմատիստ Վահան Նալբանդյանը, որը 3,5 միավորով գրավեց 17-րդ տեղը: