Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր սերնդի ՀԴՄ-ները հունվարի 1-ից պարտադիր են դարձել

Հասարակություն
hdm

2019 թվականից բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման և տեղադրման գործընթացն իրականացվել է փուլերով: Առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետև միջինները: Այս տարվա հունվարի մեկը վերջնաժամկետ է համարվում, և բոլոր տնտեսվարողները պետք է ունենան այդ ՀԴՄ-ներից: Նախորդ տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնող հայտարարություն էր տարածել: Ըստ հայտարարության՝ ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ: