Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» առանց Մխիթարյանի նոր միավորներ կորցրեց

Սպորտ
a1arsenal-26.12.

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բրայթոնի» հետ: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց լոնդոնցիների հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ 35-րդ րոպեին դաշտի տերերի հոլանդացի հարձակվող Յուրգեն Լոկադիան հավասարեցրեց այն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գավաթային խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը: Այս հանդիպումից հետո «Արսենալը» վաստակեց 38 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական, սակայն նրանից 1 միավորով ետ մնացող «Չելսին» մեկ հանդիպում քիչ է անցկացրել: