Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Հովհաննիսյանը արագ շախմատում հաղթեց Լեւոն Արոնյանին (տեսանյութ)

Սպորտ
a1chess-rapid-26.12.

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկեցին արագ եւ կայծակնային շախմատի 2018թ աշխարհի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում կայացած 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են երեք շախմատիստներ: Նրանց հաջորդում են 15 հոգի, որոնք իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր: իսկ ահա Հայաստանի 11 պատվիրակներից ոչ մեկը չի գտնվում դրանց թվում: Մեր ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանն արդեն առաջին տուրում պարտվեց իր հայրենակից Ռոբերտ Հովհաննիսյանին եւ հայտնվեց հետնապահների թվում: Հետագայում նա տարավ երեք հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ վաստակեց 3,5 միավորով: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը: Նրանք այժմ բաժանում են 19-41-րդ տեղերը:    Կանանց մրցաշարում հանդես եկող մեր երեք շախմատիստուհիներից համեմատաբար հաջող են մեկնարկել Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք 4 հնարավորից վաստակել են 2,5-ական միավոր եւ ներկայումս կիսում են 30-52-րդ տեղերը: Մարիա Գեւորգյանը կես միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականները: Վաղը տեղի կունենան հաջորդ հինգ տուրերի (կանանց չորս տուրերի) պարտիաները: Մեր շախմատիստների հաջորդ մրցակիցները հայտնի կդառնան առավոտյան: