Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ի նախագահը լրացուցիչ տեղ է հատկացրել Հայաստանին

Սպորտ
sport-danielyan-vahe

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը դեկտեմերի 26-31-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կմասնակցեն արագ եւ կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնություններին: Համաձայն մրցաշարի կանոնադրության, տղամարդկանց մրցաշարին իրավունք ունեն մասնակցելու 2500 եւ ավելի գործակից ունեցող շախմատիստները, իսկ կանանց մրցաշարում՝ 2200 եւ ավելին: Առաջնությանն իրավունք ունեն մասնակցելու նաեւ ազգային չեմպիոնները: Իսկ ահա 2500-ից ցածր գործակից ունեցող շախմատիստներին մրցաշարին մասնակցելու թույլտվություն կարող է տալ միայն ՖԻԴԵ-ի նախագահ Ա.Դվորկովիչը: Վերջինիս որոշմամբ մրցաշարին մասնակցելու հնարավորություն է ստացել մեր շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը: