A
A
Անդրանիկ Կարապետյանն օլիմպիական միավորներ վաստակեց
Դոհայում անցկացվեց ծանրամարտի «Քաթարի գավաթի» թվով հինգերորդ խաղարկությունը: Ինչպես հայտնում է հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, այն վարկանիշային էր եւ լավագույններին տրվեցին օլիմպիական միավորներ: Հայաստանը ներկայացրած Անդրանիկ Կարապետյանը 81կգ քաշային կարգում երկամարտում ցույց տալով 341կգ (161+180կգ) արդյունք, գրավեց 3-րդ տեղը: Դոհայի մրցաշարը մեր ծանրորդների համար վերջին ստուգատեսն էր ավարտվող տարում: Երկաթախաղի վարպետներն այժմ արձակուրդում են: Նրանք նոր մրցաշրջանի նախապատրաստությունը կսկսեն հունվարի 15–ից` ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով: Առաջին լուրջ քննությունը ապրիլի 5-ին Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությունն է: