Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ-ում գտնվող անձը հանձնել է ավարտական քննությունները և ստացել դիպլոմ (տեսանյութ)

Պաշտոնական
mip

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։ Նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու և ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն իր իրավունքը չի կարողացել իրացնել, քանի որ ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ գտնվում է ազատությունից զրկման վայրում: Պաշտպանի և քրեակատարողական հիմնարկի համագործակցության արդյունքում Անաստասիա Դավթյանը կարողացել է հանձնել ավարտական քննություններն ու ստանալ դիպլոմը։ Մանրամասները՝ տեսանյութում. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ