Եղևնիները բերված են Ռուսաստանի Դաշնությունից. Վրույր Պեպանյան
Ամանորին ընդառաջ քաղաքի տարբեր հատվածներում վաճառվում են բնական եղևնիներ։ Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք տեսչական մարմինը ստուգայց կատարել է պարզելու եղևնիները տեղական ծառատեսակներ են, թե՞ բերված են այլ երկրից և որքանո՞վ է վաճառքը օրինական։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանի հավաստմամբ շրջայցերի արդյունքում պարզվել է, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում, Սայաթ- Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին հատող տարածքում, Արաբկիր վարչական շրջանում, Երևան- Աբովյան ավտոճանապարհին, Աբովյան Հատիսի փողոցում, Գյումրի քաղաքում գործող վաճառակետերում վաճառվում են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված սովորական սոճենիներ, որոնց վերաբերյալ ներկայացվել են ներմուծման փաստաթղթեր։ Շրջայցերի ընթացքում տեղական ծառատեսակներ վաճառակետերում չեն հայտնաբերվել։ Տեսչական մարմնի կողմից իրականացվող շրջայցերը կկրեն շարունակական բնույթ։