Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանու արտահերթ նիստը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
erevan

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց: Նախագծերից մեկով նախատեսվում է որպես նվիրատվություն ընդունել 85 մլն 32 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը՝ լույսերով և խաղալիքներով: Երեւանի ավագանին քննարկեց Երեւանի 2018-ի բյուջեի եկամտային եւ ծախսային մասերում 1 440 780, 4 հազար դրամ փոփոխության մասին նախագիծը, ըստ որի նախատեսվում է բյուջեի ծախսային եւ եկամտային մասերի համաչափ նվազեցում, որի հիմնական մասը բաժին է ընկնում վարկային ծրագրերին: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը հարցրեց, թե ինչո՞ւ են կրճատվել որոշ վարկային միջոցներ: «Խոսքը ոչ թե բյուջեի կրճատման մասին է կամ ծրագրերի չկատարման, այլ ծրագրերը, որոնք մնացել են ազատ՝ մնացորդներ տարվա վերջի դրությամբ, կառավարությունը որոշել է, որ այդ գումարները վերադարձվեն իրենց ծագման աղբյուրին»,-արձագանքեց փոխքաղաքապետը: Հայկ Սարգսյանը նաեւ հավելեց, որ ծրագրերը վերաբերում են շինարարության, տրանսպորտի ոլորտներին: «Ավելացել է աշխատակիցների աշխատավարձի չափը, որովհետեւ լրացուցիչ աշխատողներ են ներգրավվել համայնքային գործառույթներում: 5 ամսով ավելացվել է 1 հոգու աշխատավարձի չափ՝ 30 հզ դրամի չափով»: Որոշման նախագիծն ընդունվեց ավագանու այսօրվա արտահերթ նիստում՝ 47 կողմ ձայնով։ [caption id="attachment_1654899" align="aligncenter" width="700"] An extraordinary session of the Yerevan City Council took place[/caption] [caption id="attachment_1654901" align="aligncenter" width="700"] An extraordinary session of the Yerevan City Council took place[/caption]