Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոներկրողները վրդովված են՝ օրենք է ընդունվել, որից տեղյակ չեն (տեսանյութ)

Հասարակություն
KARAVARUTYUN-NKAR

Կառավարության շենքի դիմաց մի խումբ ավտոներկրողներ բողոքի ակցիա էին իրականացնում: Ամռանը, կառավարության որոշմամբ օրենք  է ընդունվել, ըստ որի  ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի: Ակցիայի մասնակից Մհեր Միրանշահյանը նշեց, որ օրենքի ընդունման մասին տեղյակ չեն եղել: Տուգանվելուց հետո են իմացել: «Մենք հարկային մարմիններ ենք դիմել, ոչ մեկ այդ օրենքից տեղյակ չի եղել ու իրենք սպասել են մինչև այդ ակտերը հավաքվեն ու տարվա վերջին մեզ փաստի առաջ են կանգնեցրել»: Ըստ նրա՝ նվիրվող մեքենայի 20%-ը պետք է հարկվի: «Չէ որ այդ մեքենայի համար գումար ենք տվել, մաքսազերծել ենք Վրաստանում, բերել ենք Հայաստան, հազար ու մի ծախս ենք արել, գոնե այդ ծախսերն էլ հանեն մեր վրայից:  Բերել ենք 4000 դոլարանոց մեքենա, 1500 դոլար իրենք մեզնից հարկել են, հիմա էլ եկել 1200 դոլար են ուզում: Այսինքն` մեր եղած- չեղածը ուզում են վերցնել»- վրդովված նշեց Մհեր Միրանշահյանը: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի մինչև հունվարի 1-ը օրենքը չգործի: «Մենք չենք ուզում հարկից խուսափել, մենք ուզում ենք, որ օրինական դաշտում աշխատենք»,- նշում են նրանք:  Ի դեպ, օրենքը մշակվել է նախկին կառավարության կողմից: Մհեր Միրանշահյանը նշեց, որ  նոր կառավարությունը պետք է  վերանայեր օրենքը նոր ընդուներ: Մինչև կառավարության նիստի սկսելը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպեց ակցիայի մասնակիցների հետ: Անանյանը զարմացավ, երբ լսեց, որ ավտոներկրողները չեն լսել օրենքի ընդունման մասին: «Եթե  այսքանդ եկել ու ասում եք, որ մեքենա եք ուզում նվեր տալ ու չհարկվել, մի հատ մտածեք էլի ինչ եք ուզում: Եթե ձեզ թվում է, որ դուք պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու»,- ավտոներկրողներին ասաց Դավիթ Անանյանը:  ՊԵԿ նախագահը խոստացավ կրկին հանդիպել ակցիայի մասնակիցների հետ և քննարկել խնդիրը:  Մանրամասները՝ տեսանյութում: