Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում արագընթաց գնացքը բախվել է լոկոմոտիվին. կա 7 զոհ, 46 վիրավոր

Հասարակություն
kaza_alani_rf2gqfqkf0azzzewg47sjg

ermenihaber.am Անկարայից դեպի Քոնիա ուղևորվող արագընթաց գնացքի 3 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վնասվածք ստացել՝ 46 քաղաքացի: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան: 80-90 կմ/ժ արագությամբ ընթացող գնացքը բախվել է լոկոմոտիվին: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարարական մի քանի խմբեր: Վնասվածք ստացած ուղևորներն անմիջապես հոսպիտալացվել են: Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ լոկոմոտիվը չպետք է գտնվեր այդ ռելսերում: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Կատարվում է պատահարի հետաքննություն: