Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկարիչների մտահոգությունը համագումարից առաջ (տեսանյութ)

Հասարակություն
1-21

Նկարիչների միության ղեկավար կազմի եւ անդամների ջրերը մի առվով չեն հոսում: 80 տարվա կառույցում 8 տասնյակից ավելի խնդիր է կուտակվել: «Վերջին 20 տարվա ընթացքում միությունը ղեկավարվում է նույն անձի կողմից, ինչը տարօրինակ է ընտրովի պաշտոնի դեպքում», -ասում է գեղանկարչուհի Մարթա Այվազյանը: Նկարչիների միության նախագահ Կարեն Աղամյանը հարցին իր բացատրությունն ունի՝ օրենքը չի արգելում: «Ամեն 5 տարին մեկ համագումար է լինում եւ ես ընտրվում եմ, չէին ուզում, թող չընտրեին, օրենքը դա չի բացառում»,-ասում է նա: Նկարիչները միության կանոնադրության մեջ վտանգավոր բացեր են նկատել: Կետերից մեկի համաձայն՝ 100 անդամի ներկայությունը բավարար է համագումար հրավիրելու եւ որոշումներ կայացնելու համար: Ընդ որում 100 անդամը կազմում է միության անդամների ընդամենը 8 տոկոսը:  «Կանոնադրության մեջ կա կետ, որի համաձայն նախագահը վարչության համաձայնությամբ կարող օտարել, վաճառել, դա նշանակում է, որ հերթական անգամ միության տարածքները կարող են վաճառվել»,-հավելում է  Նազիկ Ասլանյանը: Միության անդամներն անցյալի դառը փորձն են հիշում:  «Ժամանակին Բյուրականում ունեինք հանգստյան տուն, որը դարձել է Աղվան Հովսեփյանի սեփականությունը: Ինչ գործարք է եղել եւ ոնց: Կոմիտասի վրայի Գեղարվեստի կոմբինատի փոխարեն հիմա Կոմիտասի Սիթին է»,-նշում է Մարթա Այվազյանը: Միության գլխին 30 մլն պարտք է կախված, իսկ թե որտեղից է գոյացել պարտքը, ընդամենը ենթադրություններ են:  «Ենթադրում եմ որեւէ գործարքից ԱԱՀ չմուծելու համար, բայց  թե ինչպես է դարձել այդքան մեծ գումար, դա անհասկանալի է»,-ասում է Վահագն Գալստյանը: Կարեն Աղամյանը զարմանում է՝ եթե այդքան սրտացավ են, ինչու որեւէ մեկը չի եկել ու չի հարցրել պարտքի մասին: «Նախ այդքան պարտք չկա, կան որոշակի պարտքեր եւ ես նպատակահարմար չեմ գտնում այդ մասին բարձրաձայնելու, դա մեր ներքին խոհանոցն է: Հերյուրանք է, կեղծիքներ են տարածում: Մի երկու օրից համագումար է, ուզում են իմ դիրքերը թուլացնել, որպեսզի ես չընտրվեմ, եւ դա գեղեցիկ ճանապարհ չէ»,-ասում է միության նախագահը: Նշենք, որ նկարիչների միության համագումարը տեղի կունենա առաջիկա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին: [caption id="attachment_1653729" align="aligncenter" width="700"] A press conference ahead of the congress of the RA Artists' Union on the topic of 'Concerns and suggestions of the members of the RA Artists' Union' took place at the Media Center[/caption] [caption id="attachment_1653730" align="aligncenter" width="700"] A press conference ahead of the congress of the RA Artists' Union on the topic of 'Concerns and suggestions of the members of the RA Artists' Union' took place at the Media Center[/caption] [caption id="attachment_1653731" align="aligncenter" width="700"] A press conference ahead of the congress of the RA Artists' Union on the topic of 'Concerns and suggestions of the members of the RA Artists' Union' took place at the Media Center[/caption]