A
A
Դատավոր Մարինե Մելքոնյանը դարձել է ՀՔԾ-ի մասնաճյուղ. Մանվել Գրիգորյանի պաշտպան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, որոշում կայացրեց եւս երկու ամսով երկարացնել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը, իսկ Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանի որոշմանն այսպես արձագանքեց. «Դատավոր Մարինե Մելքոնյանը դարձել է ՀՔԾ-ի մասնաճյուղ»: