Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյանը «Արսենալին» օգնեց ոչ-ոքի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Կարևոր լուրեր Սպորտ
a1miki-612

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» կենտրոնական խաղին:   Մեր ֆուտբոլիստը խաղադաշտ մտավ ընդմիջմանը՝ փոխարինելով Արոն Ռեմզիին: Այդ ժամանակ հաշիվը հավասար էր՝ 1:1: Հանդիպման 68-րդ րոպեին հենց Հենրիխ Մխիթարյանի սուր փոխանցումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը սխալվեց եւ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Դաշտի տերերը, սակայն, մեկ րոպե անց հավասարացրին հաշիվը՝ 2:2, եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց:   Այդպիսով, «Արսենալը» շարունակեց առանց պարտությունների խաղերի շարքը, որն արդեն հասել է 14-ի: Լոնդոնցիներն այդ ցուցանիշով հետ են մնում միայն առաջնության երկու առաջատարներից՝ «Մանչեսթեր Սիթիից» ու «Լիվերպուլից», որոնք 15 տուրից հետո դեռեւս պարտություն չեն կրել:   Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» վաստակեց 31 միավոր եւ հավասարվեց 4-րդ տեղում գտնվող Լոնդոնի «Չելսիին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով առայժմ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: