Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքը Եվրո-2020-ի վիճակահանության մասին

Սպորտ
a1evro-2020-1

Դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: ՀՖՖ պաշտոնական կայքին  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքը հայտնեց վիճակահանության վերաբերյալ. «Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից, կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են եւ կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար», - ասել է մասնագետը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընդգրկվել է ընտրական J խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի ու Լիխտենշտեյնի ազգային թիմերը: Եվրո-2020-ի ընտրական մրցաշարը կմեկնարկի 2019 թվականի մարտին: