A
A
Ուղիղ. «Արսենալ» - «Տոտենհեմ». Հենրիխ Մխիթարյանը հիմնական կազմում է (տեսանյութ)
Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում կընդունի իր սկզբունքային մրցակցին՝ նույն քաղաքը ներկայացնող «Տոտենհեմին»:
Հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 18:05-ին: Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է իր թիմի հիմնական կազմում եւ կմասնակցի Լոնդոնի հերթական դերբիին:
Անգլիական ֆուտբոլի երկրպագուները խաղը կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: