Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է hղել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Կարևոր լուրեր Պաշտոնական
armen-sargsyan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի:

«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական դինամիկա»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: